ՄԱԿ-ի կողմից ընդունված զենքի առեւտրի մասին պայմանագիրը մարդասիրական է, սակայն այն իրականացնելը դժվար կլինի: Այս մասին ասաց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը` NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՄԱԿ գլխավոր ասամբլեայի որոշումը:

Պայմանագրում սովորական սպառազինությունների արտահանման արգելք է  նախատեսված էմբարգոյի ու պատժամիջոցների առկայության դեպքում,  ինչպես նաեւ արգելվում է տեխնիկա մատակարարել այն ռեժիմներին, որոնք դրանք կարող են օգտագործել ցեղասպանությունների,  ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների համար:

«Եթե բոլոր պետությունները պայմանավորվում են  զենք չվաճառել «վտանգավոր կետերին», հակամարտությունները աստիճանբար մարում են:  Ընդ որում ստացվում է, որ զենքի արտադրողները հակամարտությունների վրա չեն աշխատի: Իսկ դա աբսուրդ է»,-նկատեց փորձագետը: Բերելով ԱՄՆ –ի օրինակը, նա նշեց, որ մեծ հաշվով, այդ երկիրը սպառազինությունների մատակարարման հարցում բավականին զգույշ են գործում` միջնորդների միջոցով: «Մյուս երկրները,  ինչպես օրինակ Թուրքիան, չեն թաքցնում իրենց գործողությունները`  գործնականում գնալով յուրաքանչյուր դոլարի ետեւից»:

Փորձագետի խոսքով` եթե անգամ հիպոթեթիկ ենթադրվի, որ համաշխարհային գերտերությունները հրաժարվում են տաք կետերի հաշվին գումար վաստակելուց, հարց է  առաջանում, թե ով պետք է հետեւի պայմանագրի կատրամանը: «Սա ուտոպիա է»,-ընդգծեց Արկադի Գրիգորյանը: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանը, որի բնակչության կեսը սովի է մատնված,  սպառազինությունների ամենաակտիվ գնորդների թվում է: