Հնդկաստանի բնակիչը զայրույթի նոպայի պահին կացնահարել է չորս տարեց հարեւանուհիների եւ 2-9 տարեկան 5 երեխաների: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով կենտրոնական Չհատտիսգարհ նահանգի ոստիկանությանը: Հարձակվողը ձերբակալված է:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, 35-ամյա տղամարդը հարեւանուհիների վրա հարձակվել է աֆեկտի վիճակում, վերջերս նրանից հեռացել էր իր կինը:
Ականատեսների վկայությամբ, ողբերգությունը տեղի է ունեցել ճաշի ժամին, երբ կանայք ու երեխաները հավաքվել էին մի սենյակում: Տղամարդիկ այդ պահին գտնվում էին հանքերում:



























