Հնդկաստանի Մումբայից ոչ հեռու գտնվող Թհանե քաղաքում յոթհարկանի շենք է փլուզվել, զոհվել է վեց մարդ, տուժել` 50-ը, փլատակների տակ դեռ մարդիկ կան, հաղորդում է NDTV-ն: News Bullet-ը հայտնում է ութ զոհերի եւ 16 վիրավորների մասին:
Ըստ IBN-Live-ի` խոսքն անավարտ շենքի մասին է, որի չորս հարկը յուրացվել էին ապօրինաբար, իսկ յոթերորդ հարկում շարունակվում էին շինարարական աշխատանքները: Բացի դրանից, շենքը արտոնագիր չուներ, այլ կերպ ասած` շինարարությունն անօրինական էր:
Միաժամանակ Firstpost.India-ն, վկայակոչելով Times Now ալիքին, հայտնում է, որ նորակառույցն արդեն մեկ տարվա է:
Փլատակների տակից դուրս են բերել 50 մարդու, սակայն գրեթե նույնքան էլ մնում են վտանգված, հաղորդում է NEWSru.com-ը:



























