ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին դաշնային բյուջեի կրճատման կապակցությամբ վճռել է իր տարեկան աշխատավարձի  5%-ը փոխանցել բարեգործական  մի կազմակերպության: Այսօր` լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտնել է  ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Վիկտորյա Նուլանդը:

Նա պարզաբանել է, որ միջոցները կնվիրաբերվեն այն կազմակերպությանը, որը օգնություն է ցուցաբերում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցներին:

Ըստ նրա` նման բարեգործական կազմակերպություններն օգնում են ծառայողական պարտականության կատարման ժամանակ արտաքին քաղաքական գերատեսչության զոհված աշխատակիցների հարազատներին, կարիքավոր երեխաներին:

Դեռ որոշված չէ, թե որ կազմակեպությունն է ստանալու գումարը: Ըստ նրա` Քերրին ներկայումս ստանում է  183 500 դոլար: Այդ գումարի 5%-ը կազմում է  9,175 հազար դոլար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ 400 հազար դոլար կազմող սեփական աշխատավարձը 5%-ով կրճատելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մտադրության մասին մեկ օր առաջ հայտնել էր Սպիտակ տունը: Բացի դրանից, աշխատավարձի կեսը պետբյուջեն են որոշել վերադարձնել նաեւ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը եւ նրա առաջին տեղակալ Էշթոն Քարթերը: