Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  արտգործնախարար Կարեն Միրզոյանը ապրիլի 4-ին ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Գեսեն դաշնային շրջանի Բերգշտրասեի (ԳԴՀ) նահանգապետ Մատիաս Վիլկեսին եւ Գեսենում Հայաստանի պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերին: 

ԼՂՀ  ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հյուրերին ողջունելով`  ԼՂՀ-ի արտգործնախարարը հատկանշել է գերմանական կողմի հետ բազմակողմ համագործակցության հարցում Արցախի շահագրգռվածությունը եւ դրա համար անհրաժեշտ նախադրյալների առկայությունը: 

Հանդիպմանը քննարկվել են  Գեսենի եւ ԼՂՀ-ի համագործակցության հարցեր: