Ֆրանսիայում կարող է փակվել L’Oreal կոսմետիկայի կայսրության ժառանգորդ Լիլիան Բետանկուրի կողմից Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզչության անօրինական ֆինանսավորմանը վերաբերող գործը, հաղորդում է Le Parisien-ը:

Պարբերականի տվյալներով՝ Արդարադատության նախարարությանը ներկայացված Բորդոյի դատախազության հաշվետվության մեջ նշված է, որ Սարկոզիի վրայից հանվել է մեղադրյալ կարգավիճակը: Փաստաթղթից հետեւում է, որ դատախազությունում համոզիչ չեն համարել հետաքննության փաստարկները, ըստ որոնց Սարկոզին օգտվել է Բետանկուրի առողջական թույլ վիճակից, որպեսզի կարողանա իր քարոզարշավի համար ֆինանսավորում ստանալ:

Գործը փակելու վերաբերյալ դատախազության պաշտոնական որոշումը կարող էհրապարակվել երեք ամսվա ընթացքում, հաղորդում է Forbes-ը:

Հիշեցնենք, որ հետաքննության տվյալներով՝ Սարկոզին Բետանկուրից 150 հազար եվրո է ստացել 2012-ին իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու նպատակով, այնինչ Ֆրանսիայի օրենքներն արգելում են թեկնածուներին 4600 եվրոյից ավելի նվիրատվություն ստանալ: Ինքը՝ Սարկոզին պնդում է, որ Բետանկուրից գումար չի խնդրել իր նախընտրական քարոզարշավի համար: