ԿԺԴՀ արեւելյան ափին տեղադրվել է միջին հեռահարությամբ երկրորդ բալիստիկ հրթիռը: Ինչպես հայտնում է «Ռենհափ» գործակալությունը` վկայակոչելով ռազմական բնագավառի ներկայացուցիչներին, հրթիռները տեղակայվել են շարժական մեկնարկային սարքավորումների վրա եւ թաքցվել են օբյեկտում, որի նշանակումը դեռ չի հաջողվել որոշել, հայտնում է «Ռոսբալթ»-ը:
Հարավկորեական իշխանությունները հինգշաբթի օրը հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան իր արեւելյան ափին բալիստիկ հրթիռ է տեղակայել, որը կարող է օգտագործվել փորձարկումների կամ զորավարժությունների համար: Հրթիռի հեռահարությունը մոտ 3-4 հազար կիլոմետր է կազմում:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել է ԱՄՆ-ին, որ իր կատարելագործված միջուկային զենքը կարող է օգտագործել Փհենյանի հանդեպ սպառնալիքի եւ թշնամական քաղաքականության վերացման նպատակով:




























