ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական ամփոփման 16-րդ նիստի շրջանակներում կքննարկվի Մարդու իրավունքների իրավիճակն Ադրբեջանում, որը տեղի կունենա Ժնեւում` ապրիլի 22-ից մայիսի 3-ը:
Ինչպես հաղորդում է APA-ն, մայիսի 2-ին կընդունվի Ադրբեջանի վերաբերյալ համապատասխան զեկույց: Հիշեցնենք, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը համընդհանուր պարբերական ամփոփման նիստում վերջին անգամ քննարկվել է 2009 թվականի փետրվարին: Յուրաքանչյուր նիստ վերաբերում է 16 երկրների ամփոփմանը: Յուրաքանչյուր երկրի վերաբերյալ ամփոփման գործընթացին աջակցում են երեք համազեկուցողներ (այսպես կոչված «եռյակը»), որոնք ներկայացնում են երեք երկրներ:




























