Տաշքենդում տեղի են ունեցել Հայաստանի եւ Ուզբեկստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Աբդուլազիզ Քամիլովի բանակցությունները, որտեղ կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, հաղորդում է Ուզբեկստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նրանք կարծիքներ են փոխանակել հայ-ուզբեկական երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների վիճակի եւ հեռանկարների մասին: Նախարարները քննարկել են նաեւ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի այսօր բացվող հերթական նիստի օրակարգում առկա խնդիրները, հաղորդում է CA-NEWS-ը:
Նշենք, որ Հայաստանի ԱԳ նախարարը Տաշքենդ է ժամանել մասնակցելու ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստին:



























