Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում հերքեցին թուրքական աղբյուրների տեղեկությունները` Երեւան-Ստամբուլ չվերթի հնարավոր դադարեցման մասին:
Ինչպես NEWS.am-ին ասաց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը, տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, չվերթն իրականացվում է ժամանակացույցի համապատասխան:
Հիշեցնենք, որ Երեւան-Ստամբուլ չվերթի դադարեցման մասին տեղեկություներ էին տարածվել Երեւան-Վան չվերթն անորոշ ժամանակով հետաձգելու մասին թուրքական կողմի որոշումից հետո:


























