Ողբերգական դեպք է տեղի ունեցել անգլիական Նյուքասլ նահանգում. Անօթեւանների մասին փաստագրական ֆիլմ նկարահանող լրագրողը գործին անմնացորդ նվիրվելու զոհ է դարձել։ Նա մահացել է, քանի որ որոշել էր մի շաբաթ դրսում գիշերել։ Երիտասարդ լրագրող Լի Հալփինին մահացած գտել են լքված շինությունում հայտնում է իՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Իր ապագա ֆիլմի հերոսներին ավելի լավ ճանաչելու համար Հալփինը որոշել էր մի ամբողջ շաբաթ ապրել անօթեւան մարդկանց նման` մուրալով եւ դրսում գիշերելով: Հավանաբար բրիտանացի լրագրողի օրգանիզմը չի դիմացել: 27-ամյա Լի Հալփինի մարմինը հայտնաբերվել էր քաղաքի արեւմտյան հատվածի լքված շինությունում:
Նախորդ կիրակի լրագրողն իր Twitter-ում գրել էր. «Ես մտադիր եմ առաջիկա շաբաթն ապրել շրջմոլիկի նման` Նյուքասլի արեւմտյան հատվածում: Շաբաթվա ընթացքում ես կքնեմ որտեղ պատահի, սնունդ կմուրամ մուրացկանների նման: Ես կշփվեմ այդ մարդկանց հետ եւ կփորձեմ որքան հնարավոր է թափանցել նրանց կյանք»:
Նյուքասլում, ինչպես եւ ամբողջ Բրիտանիայի տարածքում, այս շաբաթ բավականին ցուրտ էր` գիշերները ջերմաստիճանն իջնում էր զրոյից չորս աստիճան ցած:




























