«Ֆուկուսիմա -1» ատոմակայանում հնարավոր է 120 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսք, հաղորդել է կայանի օպերատոր  TEPCO ընկերությունը:

Ինչպես հայտնել են TEPCO-ում, արտահոսքը հայտնաբերվել է ստորերկրյա ռեզերվուարներից մեկում, որն օգտագործվում է ռեակտորների սառեցման համար:

«Ֆուկուսիմա-1» կայանում, որի աշխատանքները դադարեցվել է 2011 թ-ին,  վերջին ամսում երկրորդ անգամ է  նման խնդիր ի հայտ գալիս, հաղորդում է BBC –ի ռուսական ծառայությունը:

Նշենք, որ 2011 թ. մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը լրջորեն վնասվել էր երկրաշարժից եւ ցունամիից: