Ֆինլանդիայի հարավ-արեւմուտքում գտնվող Վամալ բնակավայրի մոտ բեռնատար գնացքի 28 վագոններ դուրս են թռել ռելսերից: VR պետական երկաթուղային ընկերությունից հայտնել են, որ վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Տամպերե-Պորի ուղղության գնացքների ուղեւորներին տեղափոխում են ավտոբուսներով, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ռելսերից դուրս եկած գնացքը սոճիի յուղ էր տեղափոխում: Գնացքում չեն եղել թունավոր եւ վնասական նյութեր, սակայն վագոններից մեկում ոչ մեծ արտահոսք է եղել:

Ճանապարհային գերատեսչության գնահատմամբ՝ երկաթուղու վերանորոգումը կտեւի մի քանի օր: Դժբախտ պատահարների հետաքննության կենտրոնը վթարի  վայր է ուղարկել իր մասնագետներին: