Պորտուգալիայի վարչապետ Պեդրո Պասուշ Կոելյուն կառավարության արտահերթ նիստ է գումարում, որի ընթացքում կքննարկվի երկրի գերագույն դատարանի որոշումը, ըստ որի` բյուջետային տնտեսման ծրագրի մի մասը ճանաչվել է հակասահմանադրական, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Շաբաթ գիշերը հայտնի էր դարձել, որ Պորտուգալիայի Սահմանադրական դատարանը նախկինում կառավարության կողմից հայտարարված խնայողության ինը միջոցներից չորսը հիմնական օրենքին անհամապատասխան էր ճանաչել:

Մասնավորապես, ոչ սահմանադրական են անվանվել պետաշխատողների եւ թոշակառուների ամառային արձակուրդների հավելավճարների վերացումը, գործազրկության եւ հիվանդության նպաստների կրճատումները:

Այդ միջոցների հաշվին Պորտուգալիայի կառավարությունը ծրագրել է տնտեսել 1,5 միլիարդ եվրո, որպեսզի կատարի ԵՄ-ի` երկրին արտակարգ օգնություն հատկացնելու դիմաց առաջադրած պայմանները: