Իսպանիայում Սանտանդեր քաղաքի մոտ սարից քարաթափում է տեղի ունեցել, որի հետեւանքով գնացքը դուրս է եկել ռելսերից, 11 մադ վիրավորվել է, հաղորդում է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Վթարը տեղի է ունեցել ուրբաթ օրը: Քարաթափման պատճառը վերջին օրերին տեղացած ուժեղ անձրեւներն են եղել:

Գնացքի առաջին վագոնը դուրս է եկել ռելսերից եւ մասնակիորեն սուզվել գետը: Երեք տուժածները ծանր վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց: Մնացած 8 վիրավորներին օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում:

Երկաթուղու օպերատոր Adif ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ուղեւորներից ոչ ոք չի մահացել, չկան անհետ կորածներ: Միաժամանակ, վթարի վայրում կատարվող աշխատանքներին են միացել ջրասույզները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: