Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի պահոցից եւս 47 տոննա ռադիոակտիվ ջուր է արտահոսել: Ինչպես հաղորդել է Էկեկտրակայանի համար պատասխանատու «Տոկիո էլեկտրիկ փաուեր» համակարգող ընկերությունը` պահոցում մնացած ջրի հետքաշման աշխատանքները շարունակվում են, սակայն դրա մի մասն, այնուամենայնիվ, հոսում է հողի տակ:

Ներկա պահին պահոցից ընդհանուր առմամբ արտահոսել է ավելի քան  167 տոննա ջուր որը, սակայն, չի գերազանցում ընդհանուր ծավալի մեկուկես տոկոսը: ՏԷՓՀԸ-ի մասնագետները ընդգծել են, որ այդ ջուրն օվկիանոս չի արտահոսել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Տոկիո Էլեկտրիկ փաուեր»-ի բարձրառադիոակտիվ ջրի արտահոսման մասին հաղորդվել է ուրբաթ օրը: Այսօր առավոտյան էլեկտրաընկերության մասնագետները սկսել են մնացած 13 տոննա ջրի հետքաշման աշխատանքները ուրիշ պահոցներ, որի համար կպահանջվի ավելի քան երկու շաբաթ: Ավելի վաղ ՏԷՓՀԸ-ն տեղեկացրել է, որ արտահոսքի վայրում ճառագայթի մակարդակը կազմում է մեկ սմ խորանարդի համար 6 հազար բակերելի: 

Բացի այդ անցած ուրբաթ օրը, ԱԷԿ-ը կայանի երրորդ էներգաբլոկում մշակված միջուկային վառելիքի լողավազանի սառեցման համակարգի հետ կապված խափանումներ է ունեցել: