Աֆղանստանի արեւելքում ՆԱՏՕ-ի ավիահարվածի հետեւանքով տասը երեխա է զոհվել, հայտնել է Կունար նահանգի վարչակազմի ներկայացուցիչը:

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 6-ի երեկոյան համատեղ ռազմական գործողությունների արդյունքում, որոնք ՆԱՏՕ-ի զորքերն ու աֆղանական կառավարության ուժերն անցակցրել են Շայգալ Վա Շայգալի շրջանում:

Ավիահարվածի արդյունքում, բացի «Թալիբանի» ութ գրոհայիններից, զոհվել է նաեւ տասը երեխա, վիրավորվել է վեց կին: