Պերուում կործանվել է Perenco նավթավերամշակման ընկերության «Մի-8» ուղղաթիռը: Այն ընկել է ապրիլի 7-ին Էկվադորի հետ սահմանային Լորետոյի քիչ բնակեցված շրջանում: Ավիավթարի հետեւանքով զոհվել է 13 մարդ:
Վթարի մասին հայտնի է դարձել զոհերից մեկի հարազատներից, որոնք միջադեպի մասին հայտնել են տեղի լրատվամիջոցներին: Ավելի ուշ ընկերությունն իր կայքում վթարի մասին տեղեկատվություն է տեղադրել: Հայտնի է, որ ուղղաթիռը ծառայողական չվերթ էր իրականացնում եւ տեղափոխում էր Perenco ընկերության 9 աշխատակիցների եւ անձնակազմի 4 անդամներին: Ուղղաթիռում բոլոր գտնվողները Պերուի քաղաքացիներ են եղել, հաղորդում է LifeNews-ը:




























