Չիլիում սկսել են պատրաստվել պոետ, Նոբելյան մրցանակակիր Պաբլո Ներուդայի մասունքների արտաշիրմմանը: Իշխանությունները ցանկանում են պարզել, արդյոք Ներուդան մահացել է քաղցկեղի՞ց, թե՞ թունավորվել է Պինոչետի հրամանով:

Փորձագետ-քրեականագետների մի խումբ աշխատանքներ է իրականացնում պոետի` Իսլա-Նեգրայում, օվկիանոսի ափին գտնվող նախկին տանը, հաղորդում է Vlasti.net-ը:

Ներուդան Կոմունիստական կուսակցության անդամ էր, ջերմ կողմնակիցն էր նախագահ Սալվադոր Ալիենդեի, ում կառավարությունը տապալվել է Պինոչետի հեղաշրջման հետեւանքով:

Պոետը վախճանվել է 1973 թվականի սեպտեմբերին, Սանտյագոյում, 69 տարեկան հասակում` Չիլիում ռազմական խունտայի կողմից իշխանությունը զավթելուց 12 տարի հետո: Նրա մահվան մասին վկայության մեջ ասված է, որ մահացել է շագանակագեղձի քաղցկեղից:

 Գերեզմանից պոետի մասունքները դուրս բերելու խնդրանքով դիմել է Կոմունիստական կուսակցությունը, երբ Ներուդայի նախկին վարորդ Մանուել Օրայա Օսորիոն հայտարարել է, որ նրան հիվանդանոցում թունավորել են Պինոչետի հրամանով: Նրա խոսքով`  խունտայի կատաղի հակառակորդ Ներուդայի մահից մի քանի ժամ առաջ, նա ի վիճակի էր քայլել եւ խոսել: