Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է լատինամերիկացի անասնաբույժին, որը կասկածվում է «տնային» լիպոկսացիայից հետո կնոջ ոչ կանխամտածված սպանության մեջ: Հետքերը թաքցնելու համար նա մասնատել է կնոջ դին եւ մնացորդներն այրել տնային կենդանիների դիակիզարանում:

Հետաքննության տվյալներով, մարտի 28-ի գիշերը 46-ամյա արգենտինացի անասնաբույժը կլինիկայում իր 45-ամյա կնոջ ճարպերի հեռացման վիրահատություն է արել: Սակայն ինչ-որ բան այն չի եղել, եւ կինը մահացել է: Այդժամ անասնաբույժը մաստանել է կնոջն ու  փաթեթավորված տարել դիակիզարան: Այնտեղ դա ներկայացրել է որպես սատկած շան մնացորդներ, եւ դիակիզարանի աշխատողներն առանց որեւէ բան կասկածելու այրել են դին:

Հետաքննությունը սկսվել է, երբ արգենտինացին հայտնվել է ոստիկանությունում, ընդ որում նրա մոտ գտել են կնոջ աճյունը: Ոստիկանությունը նաեւ քննարկում է կանխամտածված սպանության վարկածը: