ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18 գրոհային կործանիչը վթարի է ենթարկվել Արաբական ծովի տարածքում: Նախնական վարկածով, ինքնաթիռըխորտակվել է էլեկտրամատակարարման համակարգի անսարքության պատճառով:

NBC-ի փոխանցմամբ, անձնակազմի երկու անդամները կատապուլտվել են նախքան ինքնաթիռի անկումը: Նրանց գտել են փրկարարները եւ այժմ երկու կյանքին էլ վտանգ չի սպառնում:

Ինչպես հաղորդում է KM.RU-ն, վերջին մի քանի տարում Արաբական ծովում պարբերաբար մարտական հերթապահություն են անում ամերիկյան ավիակիրները, որոնց վրա տեղակայված են աֆղանական գործողությունների մասնակցած ինքնաթիռները: Ճշտված տվյալներով, խորտակված F/A-18-ը տեղակայված է եղել նման նավերից մեկի վրա: