Երկրի հարավը պատուհասած ուժեղ ջրհեղեղի պատճառով իսպանական Խերես քաղաքը կտրվել է արտաքին աշխարհից։ Փակվել են մայրուղիները, տեղական օդանավակայանը դադարեցրել է իր աշխատանքները։

Ջուրն այնքան է մոտեցել օդանավակայանի սպասասրահներին, որ դրա աշխատակիցները ստիպված են եղել անջատել հոսանքը։ Ջրհեղեղը քարեր եւ տոննաներով աղբ է բերել օդանավակայանի թռիչքուղի, հետաձգվել են տասնյակ ավիաթռիչքներ, հայտնում է «Վեստին»։