Արեւմուտքում ճանաչում ստացած Արեւելյան Եվրոպայից առաջին կուտուրյե, հայտնի հունգարացի մոդելյեր Թամաշ Կիրային Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի իր բնակարանում մահացած են գտել։

Ինչպես երկուշաբթի հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, 60-ամյա տղամարդու դիակը հայտնաբերել են ապրիլի 7-ին։ Ենթադրվում է, որ նրան ծեծել են մահու աստիճան։

Ինչպես գրում է ՌԱՊՍԻ-ին, Թամաշ Կիրայը ճանաչում է ձեռք բերել 1980-ական թվականներին։ Նա աշխատել է նորաձեւության աշխարհի այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Ժան Պոլ Գոթյեն ու Վիվյեն Վեսթվուդը, իսկ նրա աշխատանքները հայտնվել են Vogue-ի ու Der Spiegel-ի էջերին։ Կիրայը ստեղծել է սադրիչ մոդելներ` դրա համար հաճախ ոչ սովորական նյութեր օգտագործելով։