Իր ընկերների հետ երկու արկղ վիսկիի վրա գրազ եկած ավստրալացին լրիվ մերկ մտնել է կոկորդիլոսներով լի գետը։ Այդ ընթացքում գերանի վրա կանգնած լինելու փաստն առանձնապես չի հեշտացրել նրա խնդիրը, հաղորդում է NT News-ը։

Ավստրալացին ընկերների հետ ձկնորսության է գնացել Դելի գետ։ Տղամարդիկ, ինչես կարգն է, ոչ միայն ձկնորսական կարթ են վերցրել, այլեւ՝ սպիրտի առատ պաշար։ Սկսել են գարեջրից՝ շարունակել ավելի թունդ խմիչքներով։ Ինչ-որ մի պահի անզուսպ ավստրալացին, ում անունը լրագրողները չեն հայտնում, գրազով համաձայնել է փորձել գերանի վրա լողալ հոսանքի ուղղությամբ։

Արդեն մեկ րոպե անց տղամարդն ափից շատ հեռու է եղել՝ ենթարկվելով սոված երկկենցաղների կեր դառնալու վտանգին։ Այդ վիճակում ձկնորսը եղել է երեք րոպե, ինչից հետո, հետեւելով ընկերների հորդորներին, վերջապես թռել է մոտերքում կայանված նավակը, հաղորդում է «Վեստի»-ին։

Ձկնորսն ազնիվ կերպով շահել է իրեն հասանելի երկու արկղ վիսկին, սակայն առավոտյան խոստովանել է, որ նման արկածին մասնակցելը հազիվ թե լավ գաղափար էր։