Հունաստանում, այսօր՝ ապրիլի 9-ին, 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Աթենքի գեոդինամիկայի ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պելոպոնես թերակղզու հարավում, Աթենքից 185 կմ դեպի հարավ:

Քանի որ ստորերկրյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է ոչ շատ խորը, ցնցումներն զգացվել են ողջ Պելոպոնեսում եւ Ատտիկայի մայրաքաղաքային հատվածում:

Ըստ «ՌԻԱ նովոստիի»՝ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: