ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի Բլումֆիլդ քաղաքի ոստիկանությունը զենքով մարդու է ձերբակալել, ով հետեւում էր երկրի նախագահ Բարաք Օբամայի ավտոշարասյանը: Ոստիկանների փոխանցմամբ՝ տղամարդն իրենց կասկածելի է թվացել նախքան կհաներ պնեւմատիկ հրացանը:

WFSB հեռուստաալիքը հայտնում է, որ հրացանի վրա օպտիկական նշանառության սարք է եղել: Սպասվում է, որ ապրիլի 10-ին նա կկանգնի դատարանի առջեւ, հաղորդում է Lenta.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Օբաման Հարթֆորդի համալսարանից մեկնում էր օդանավակայան: South Windsor-ի տվյալներով՝ բուհում նրա ելույթը նվիրված է եղել զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը: