Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից հարավ ընկած գյուղում թոշակառու տղամարդը գնդակահարել է 13 մարդու: Այսօր` ապրիլի 9-ի առավոտյան, 60-ամյա տղամարդը սպանդ է իրականացրել իր եւ հարեւանի տանը:

Նրա ձեռքով զոհվել են 6 տղամարդ եւ 6 կին, նաեւ մեկ երեխա: Նախնական տվյալներով` զոհերի թվում  հանցագործի հարազատներն էլ են եղել, հաղորդում է Life News-ը: Ըստ սերբական Blic պարբերականի` Լյուբիշա Բոգդանովիչ անունով տղամարդն առաջինն սպանել է իր որդուն, կրակելով նրա գլխին, այնուհետեւ մտել է հարեւանների տները:

Հարձակումից հետո հանցագործը ցանկացել է սպանել իր կնոջն ու իրեն: Երկուսն էլ ծանր վիճակով հիվանդանոց են տեղափոխվել:

Ինչպես գրում է «Լենտա.ռու»-ն, հարազատների տված վկայությունների համաձայն, Լյուբիշա Բ.-ն հանգիստ մարդ է եղել, եւ վերջին ժամանակահատվածում նրա վարքի մեջ փոփոխություններ չեն նկատվել: Նախկինում նրա մոտ հոգեկան խանգարումներ չեն եղել: