Նիգերիայի հյուսիսում միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին, որի հետեւանքով զոհվել է 20 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ ապրիլի 9-ի գիշերը, Կանո քաղաքից ոչ հեռու, երբ կոմերցիոն ավտոբուսի վարորդը, չնկատելով մայթին կայանված բեռնատարը, իր ողջ թափով բախվել է նրան:
Ինչպես հաղորդում է Pravda.ru-ն՝ վկայակոչելով AFP-ն, ավտոբուսի սրահում եղել է 22 ուղեւոր, այնինչ այն նախատեսված է մինչեւ 17 մարդ տեղափոխելու համար:
Նախնական տվյալներով, միկրոավտոբուսի վարորդը գերազանցել է արագությունը, հույս ունենալով նախքան պարետային ժամը հասնել Պոտիսկում քաղաք, որն էլ վթարի պատճառ է դարձել:




























