Բրիտանական Բեդֆորդ քաղաքի բնակչուհին ուղերձ է ստացել իր կատվի վրա, որը զբոսանքից վերադառնում էր տուն: Կենդանու մեջքի մազերի մի մասը սափրված էր, եւ կարմիր գրիչով գրված էր. «Խնդրում եմ, ամորձատեք այս կատվին»:
Ինչպես գրում է Bedfordshire on Sunday-ն, 42-ամյա Շերոն Մաննսը պատմել է, որ Բեքս անունով կատվին ամորձատել է դեռ 8 տարի առաջ (կատուն 11 տարեկան է), եւ հավանաբար գրառման հեղինակները շփոթել կատվին: Մաննս ընտանիքը փորձում է պարզել, թե ով է եղել գրողը, եւ մեկ այլ գրառում է արել կատվի մեջքին, բայց առայժմ չեն գտել:
Ընտանիքը նաեւ ոստիկանություն եւ կենդանիների պաշտպանության թագավորական ծառայություն են դիմել:




























