Պատմելով «Երկաթյա լեդի» Մարգարեթ Թեթչերի մահվան մասին` Թայվանի CTi Cable հեռուստաալիքի աշխատակիցները սխալմամբ Եղիսաբեթ 2-րդի մասին տեսանյութ են զետեղել:
Հաղորդավարուհին ցավակցել է թագուհու մահվան կապակցությամբ` նշելով, որ Եղիսաբեթը հեռացավ այս աշխարհից: Երբ տեսագրությունը հայտնվեց նորությունների ժապավենում, հեռուստաալիքի աշխատակիցները ներողություն են խնդրել եւ հեռացրել կադրերը ինտերնետից:
Թայլանդի Channel 5 հեռուստաալիքի աշխատակիցներն էլ Թեթչերի նկարի փոխարեն հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփի նկարն էին դրել: Դերասանուհին ֆիլմում խաղացել էր ՄԹ նախկին վարչապետի դերը:
Մարգարեթ Թեթչերը մահացել էր ապրիլի 8-ին, Լոնդոնում, ուղեղի հերթական կաթվածօց հետո: Նա 87 տարեկան էր:




























