Fairsearch Europe կոնսորցիումը Եվրամիության հակամենաշնորհային մարմիններ բողոք է ներկայացրել Android օպերացիոն համակարգի դեմ։ Microsoft, Nokia եւ Oracle խոշոր IT-ընկերություններից կազմված խումբը դժգոհություն է հայտնել, որ մոբիլային պլատֆորմը Google-ին անարդար մրցակցային առավելություն է տալիս։
Ինչպես ասվում է բողոքում, Android-ի միջուկը տարածվում է անվճար, սակայն Google-ի հետ համաձայնությունը հավելվածներից («Քարտեզներ», YouTube, Play խանութ եւ այլն) մեկը արտոնագրել ցանկացող արտադրողներին պարտավորեցնում է միանգամից տեղադրել ծրագրերի ողջ փաթեթը՝ աշխատանքային էկրանի վրա «շահավետ տեղում»։ Fairsearch Europe-ում նշում են, որ մրցակցող պլատֆորմների մշակողների համար դժվար է հետ վերադարձնել ներդրումները Android-ն «ինքնարժեքից ցածր» տարածելու Google-ի «գիշատիչ» գործունեության պատճառով։
Խմբի առաջատար իրավաբան Թոմաս Վինյեն կարծում է, որ Google-ն Android-ն օգտագործում է որպես «տրոայկան ձի»՝ խաբելով իր գործընկերներին, մենաշնորհելով մոբիլային շուկան եւ վերահսկելով օգտատերերի տվյալները, հաղորդում է Hi-tech Վեստին՝ վկայակոչելով The New York Times-ին։



























