Մալիացի մի ֆերմեր, ում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ուղտ է նվիրել, ավելի լավ բան չի մտածել քան կենդանուն ուտելը։
Մի քանի շաբաթ առաջ, Մալիում ֆրանսիական ռազմական գործողության ժամանակ Օլանդն ուղտը նվեր էր ստացել եւ սկզբում ցանկացել էր կենդանուն կենդանաբանական այգի հանձնել։ Ինչպես նաեւ խոստացել էր ուղտին նստած անցնել Փարիզով՝ պիկ ժամին։ Բայց հետո որոշել էր փոխանցել այն պատերազմի ժամանակ իր տնային կենդանիներին կորցրած գյուղացուն։ Ուղտի դժբախտ ճակատագրի մասին հաղորդել են ֆրանսիական հատուկ ծառայությունները։
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին, Մաիլիի իշխանությունները որոշել են Օլանդին նոր ուղտ նվիրել՝ կերածի փոխարեն։ Մալիի իշխանությունների ներկայացուցիչը գործակալությանն ասել է, որ նոր ուղտն ավելի մեծ ու գեղեցիկ կլինի, եւ այս անգամ այն Փարիզ կուղարկեն։ Պաշտոնյան, ով խնդրել է չնշել իր անունը, հայտարարել է, որ Մալիի իշխանություններն ամաչում են կերած նվերի համար։




























