Կանադայում Հայաստանի դեսպանությունը Օտտավայի հայ մշակութային կազմակերպության աջակցությամբ, ապրիլի 9-ին, մասնակցել է Օտտավայի Ալգոնքինի կիրառական արվեստների եւ տեխնոլոգիաների քոլեջում կայացած «Մշակույթների տոն» ամենամյա միջոցառմանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տարբեր մշակույթների ներկայացմանն ուղղված այս միջոցառմանն իրենց տաղավարներով մասնակցել են շուրջ երկու տասնյակ դեսպանություններ եւ կազմակերպություններ:
Հայաստանի դեսպանության տաղավարում ցուցադրվել են հայ մշակույթի մասին պատմող նյութեր, զբոսաշրջային բրոշյուրներ, իսկ հայ կամավորները մատուցել են հայկական ուտեստներ: Ներկաներին ցուցադրվել է նաեւ տեսաժապավեն Հայաստանի տեսարժան վայրերի եւ մշակույթի վերաբերյալ:



























