ԱՊՀ երկրների գլխավոր շտաբի պետերը համաձայնեցրել են 2014թ. համատեղ գործողությունների ծրագիրը, Հյուսիսային Կորեայի իրավիճակը դրա մեջ չի քննարկվում, լրագրողներին ապրիլի 10-ին հայտնել է ՌԴ ԳՇ պետ վալերի Գերասիմովը:
«Հյուսիսային Կորեան մեր ռազմական համագործակցության պլանում չի քննարկվում»,- ասել է Գերասիմովը:
Նա նշել է, որ նիստում պատրաստվել են ռազմական համագործակցության տարբերև հարցերով առաջարկներ, որոնք ներկայացվելու են ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին, որը կայանալու է Մինսկում, հունիսի 5-ին:
Մայիսի 31-ին Մինսկում կայանալու է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, իսկ հոկտեմբերի վերջին կայանալու է ԱՊՀ գլխավոր միջոցառումը` ԱՊՀ երկրների ղեկավարների նիստը:



























