Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 10-ին, ընդունել է Մոլդովայի փոխարտգործնախարար Անդրեյ Պոպովին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ:

Կարեւորվել են երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցությունը, միջխորհրդարանական փոխգործակցությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացումը: