Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Քսենիա Սոբչակի՝ պատվի ու արժանապատվության պաշտպանության հայցով մեկ միլիոն ռուբլի փոխհատուցելու պահանջի մերժումը: Հայտնի հեռուստահաղորդավարուհի եւ ընդդիմության Համակարգող խորհրդի անդամը դատի է տվել «Իզվեստիա» թերթին` իրեն վարկաբեկող տեղեկության համար, հայտնում է ՌԱՊՍԻ-ն` վկայակոչելով »Իզվեստիա»-ի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքը:

Այդկերպ տարածաշրջանային դատարանի վճիռն օրենքի ուժ է ստացել:  Այժմ Սոբչակը ստիպված է վճարել դատական ծախսերը` 300 հազար ռուբլի գումարի չափով:

Անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայի Տվերի դատարանը չի բավարարել Սոբչակի պահանջը՝ հերքել «Սոբչակը մեղադրվել է հարկերը 10 անգամ նվազեցնելու մեջ» հոդվածի վկայությունները: Հոդվածը հրապարակվել է ընդդիմադիր կնոջ տան խուզարկումից հետո, որն առնչվել է Բալոտնայա հրապարակում զանգվածային անկարգությունների գործի հետ:

Քսենիա Սոբչակը նշված հրապարակման մեջ տասը նախադասություն  է հաշվել, որոնք վարկաբեկում են իր պատիվն ու արժանապատվությունը, սակայն Մոսկովյան դատարանը հոդվածն ճշմարտանման է ճանաչել:

Հիշեցնենք, որ Քսենիա Սոբչակը վերը նշված խուզարկությունից հետո զրկվել է միլիոն եվրոյից, որն, այնուամենայնիվ, ՌՔԿ-ն վերադարձրել է 2012 թվականի հոկտեմբերի կեսերին: Խուզարկության շրջանակում  քննիչներն այցելել են Ալեքսեյ Նավալնիին, Սերգեյ Ուդալցովին, Իլյա Յաշինին, Բորիս Նեմցովին եւ այլ ընդդիմադիրների: Սոբչակից առգրավվել է մեկ միլիոն եվրո, 480 հազար դոլար, 480 հազար ռուբլի, որոնք դրված են եղել տարբեր ծրարներում եւ նրա անձնագիրը, որոնք արդյունքում վերադարձվել են տիրոջը: