Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հանդիսավոր երդման եւ պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցելու առիթով Հայաստանում գտնվող Ալժիրի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ալժիրի սահմանադրական խորհրդի նախագահ Թայեբ Բելաիզն, այսօր՝ ապրիլի 10-ին, այցելել է ՀՀ սահմանադրական դատարան։
Հայաստանի Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հյուրին ծանոթացրել է Սահմանադրական դատարանի գործունեությանն ու միջազգային կապերին։
Նրանք մտքեր են փոխանակել սահմանադրական արդարադատության բնագավառում երկու մարմինների հետագա համագործակցության, տեղեկատվությունների փոխանակման եւ փոխգործակցության այլ հարցերի շուրջ։
Երկկողմանի կապերի զարգացման շրջանակներում Բելաիզը Գագիկ Հարությունյանին հրավիրեց այցելել Ալժիր։
Արծարծվել են նաեւ հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։




























