Մոսկվան Վաշինգտոնի հետ Հյուսիսային Կորեայի հարցում տարակարծություն չունի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը: Նա, սակայն, միաժամանակ կոչ է արել ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեային չվախեցնել ռազմական մանեւրներով:
Ամերիկացի գործընկերոջ` Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ Լավրովը մեկնաբանել է Կորեակայն թերակղզում ստեղծված իրավիճակը. «Չպետք է վախեցնել ռազմական մանեւրներով: Կա հնարավորություն, որ ամեն ինչ կխաղաղվի»,-նշել է նա:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարաները խորհրդակցություններ են անցկացրել «ութնյակի» նախարարական հանդիպումից առաջ, որը տեղի կունենա վաղը ` Լոնդոնում, հաղորդում է «RT»-ն:
Լավրովը նաեւ հայտնել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը հանդես են գալիս միրձավորարեւելյան հակամարտության հարցերով միջնորդների հանդիպման օգտին: Նա ավելացրել է, որ Մոսկվան կողմ է բանակցություններին արաբական պետությունների, ինչպես նաեւ իսրայելցիների եւ պաղեստինցիների ներգրավմանը:



























