Ուրուգվայի խորհրդարանի ստորին պալատը (Ներկայացուցիչների պալատ) ապրիլի 10-ին հավանություն է տվել նույնասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագծին: Նոր օրենքի օգտին քվեարկել են 92 խորհրդարանականներից 71-ը: Ավելի վաղ, ապրիլի սկզբին, օրենքն ընդունվել էր Ուրուգվայի Սենատի կողմից:
10 օրվա ընթացքում օրենքը պետք է ստորագրի երկրի նախագահ Խոսե Մուխիկան: Ծայրահեղ ծախ հայացքներ ունեցող նախագահը նախկինում պաշտպանել է այս նախաձեռնությունը, ինչին դեմ է կաթոլիկ եկեղեցին, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Նոր օրենքի համաձայն, նույնասեռ ամուսնություն կնքած մարդիկ կունենան նույն իրավունքները, ինչ ավանդական ընտանիքները: Ամուսնական պայմանագրում «կին» եւ «ամուսին» բառերի փոխարեն կօգտագործեն չեզոք «պայմանագրի մասնակիցներ» տերմինը:
Բացի այդ, օրենքը թույլ է տալիս նույնասեռ ամուսնություններ գրանցել նաեւ Ուրոգվայ ժամանած օտարերկրացիներին:
Ուրոգվայը Լատինական Ամերիկայի երկրորդ երկիրն է, որտեղ թույլատրվում են նույնասեռ ամուսնությունները: 2010-ին նման օրենք է ընդունվել Արգենտինայում:




























