ԿԺԴՀ արեւելյան ափին միջին հեռահարության հրթիռներից մեկը բերվել է մեկնարկային դիրքի: Տվյալները ստացվել են տիեզերական հետախուզության օգնությամբ, հաղորդում է Kyodo գործակալությունը` վկայակոչելով Ճապոնիայի ռազմական գերատեսչության աղբյուրը:
Ինչպես գրում է RBC-ն, փորձագետները կարծում են, թե «Մուսուդան» հրթիռները, որոնք գտնվում են հյուսիսկորեական բանակի սպառազինության մեջ, ընդունակ են խոցելու թիրախներ մինչեւ 3 հազար կմ հեռավորությամբ: Տեսականորեն հարվածի տակ կարող են հայտնվել Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Գուամ կղզին, որտեղ ամերիկյան ռազմակայան է գտնվում: Նշվում է, որ հրթիռները լիցքավորված են վառելիքով, եւ ԿԺԴՀ-ն կարող է դրանք արձակել յուրաքանչյուր պահի:




























