Ֆինլանդիայի ոստիկանությունը սխալմամբ Վլադիմիր Պուտինին ընդգրկել է հետախուզվող հանցագործների գաղտնի ցուցակում: Ռուսաստանի նախագահի անունը ցանկից հեռացրել են, իսկ փաստի առթիվ ծառայողական քննություն է սկսվել:
Ոստիկանության ազգային վարչության մամուլի քարտուղար Ռոբին լարդոտը հստակեցրել է, թե միջադեպը աշխատակիցներից մեկի «մասնավոր սխալի» հետեւանք է:
Ֆիննական MTV3 հեռուստաալիքի տվյալներով, ՌԴ նախագահի անունը հանցագործների ցանկում մտցվել է Գիշերային գայլեր» բայքերային ակումբի հետ նրա փոխհարաբերությունների պատճառով: Ակումբի որոշ անդամներ Ֆինլանդիայի ոստիկանության կողմից հետախուզվում են տարբեր օրինախախտումների համար (օրենքի հետ խնդիրներ ունեն նաեւ Ռուսաստանում):
Ֆիննական ԱԳՆ-ի ղեկավար Պյայվի Ռյասյանենն արդեն ներողություն է խնդրել Վլադիմիր Պուտինից տեղի ունեցածի համար:
Utro.ru-ի փոխանցմամբ, Պուտինը բազմիցս է մասնակցել «Գիշերային գայլերի» բայք-շոուներին` քշելով եռանիվ «Հարլի-Դեւիդսոն» մոտոցիկլետը: Նա նաեւ պարգեւատրել էր բայք-շարժման առաջնորդ, «Խիրուրգ» մականունով Ալեքսանդր Զալդոստանովի հետ:




























