Իտալական պոռնոֆիլմերի աստղ Իլոնա Շտալերը, ով առավել հայտնի է «Չիչոլինա» անունով, մտադիր է մասնակցել Հռոմի տեղական ընտրություններին, որոնք տեղի կունենան այս տարվա մայիսին: 61-ամյա դերասանուհին առաջադրվել է Իտալական ազատական կուսակցության կողմից:

Ինչպես գրում է Roma Today-ը, Չիչոլինան հայտարարել է, որ եթե իրեն հաջողվի դառնալ Հռոմի քաղաքային խորհրդի անդամ, ինքը կփորձի հասնել նույնասեռ ամուսնությունների, մարմնավաճառության եւ թեթեւ թմրամիջոցների օրինականացմանը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Շտալերը փորձում է իր ուժերը քաղաքականության մեջ: 1987-1992  թվականներին նա եղել է խորհրդարանի անդամ՝ Արմատական կուսակցության կողմից: Դերասանուհին մշակել է ավելի քան 10 օրինագծեր, որոնցից ոչ մեկը չի ընդունվել: 1991 թվականին նա հիմնադրել է «Սիրո կուսակցությունը»:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն՝ ավելի վաղ դերասանուհին Սադամ Հուսեյնին, Ուսամա բեն Լադենին եւ Յասիր Արաֆաթին առաջարկել է իր հետ սեքսով զբաղվել՝ պատերազմից հրաժարվելու դիմաց, սակայն նրանք հեռացել են կյանքից այդպես էլ չօգտվելով այդ հնարավորությունից: