Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահության դպրոցն ու Հակոբյանի անվան շրջակա միջավայրի կենտրոնը, Հայաստանի երկու նախարարությունների հետ համագործակցությամբ կազմել են Հայաստանում թունավոր թափոնների աղբավայրերի ցուցակը, տեղեկացնում է «Asbarez»-ը:
Գույքագրումն իրականցվել է Բլեքսմիթովյան ինստիտուտի սկզբունքով. սա միջազգային ոչ առեւտրային կազմկերպություն է, որը կազմում է եկամուտի ցածր եւ միջին մակարդակ ունեցող երկրների բանակիչների առողջության համար վտանգ ներկայացնող թունավոր կետերի գլոբալ ցուցակը:
Օգտագործելով Բլեքսմիթովյան ինստիտուտի կողմից մշակված` տարածքների նախնական գնահատման արձանագրությունը, նախագիծը Հայաստանի հինգ մարզերում 25 տեղանք է գնահատել, որոնք առնչվել են հանքարդյունաբերական եւ արդյունաբերական այլ գործունեության հետ: Դրանց մի մասն առաջացել են վերջերս, մյուսները` դեռ խորհրդային շրջանում:
Հայաստանի ամերիկյան համալսարանի հինգ հետազոտողներից կամզված թիմը, առողջապահության դպրոցի փոխդեկան, դոկտոր Վարդուհի Պետրոսյանի եւ Հակոբյանի անվան կենտրոնի գլխավոր գիտաշխատող, դոկտոր Կարեն Աղաբաբյանի ղեկավարությամբ, 2012թ-ին ուսումնասիրություններ է իրականացրել: Տվյալները վերլուծվել եւ ամփոփվել են 2013թ. առաջին եռամսյակի ընթացքում:
Հայաստանի առողջապահության եւ բնապահպանության նախարարությունները կստանան 25 թունավոր տարածքների մասին տվյալների բազաների պատճենները: Հայաստանի ամերիկյան համալսարանն աջակցություն կցուցաբերի թունավոր նյութերի վերաբերյալ ազգային գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին` Հայաստանի առողջապահության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների եւ այլ շահագրգիռ կառույցների հետ:
«Մեր էթիկական պարտավորությունն է այդ տվյալներն օգտակար ձեւով տուժած համայնքներին փոխանցելը: Հայաստանի ամերիկյան համլսարանը պետք է ներգրավվի տվյալ համայնքների բնակիչներին թունավոր թափոնների հետ վարվելու հետ կապված ուսուցման աշխատանքներում` նրանց վրա դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար»,-նշել է Հակոբյանի անվան կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:
Այդ ուղղությամբ նրանք նախատեսում են աշխատել առաջիկա ամռանը: Բացի այդ, Կենտրոնն ու ՀԱՀ առողջապահության դպրոցը ֆինանսավորում են փնտրում աղտոտման ոչ մեծ ծավալներ ունեցող համայնքներում մաքրման աշխատանքների համար:



























