Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 11-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են փոխշահավետ տնտեսական համագործակցություն զարգացնելու նպատակով ակտիվ երկխոսություն հաստատելու երկկողմ ձգտումը: Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը մշտապես հետաքրքրված է եղել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացմամբ եւ հանդես է եկել այդ ուղղությամբ գործնական աշխատանքներն առաջ տանելու դիրքերից:
Անդրադառնալով Հայաստանի կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ երեկ ստորագրված հուշագրին՝ Վիկտոր Խրիստենկոն ընդգծել է, որ այդպիսով փոխգործակցության համար կողմերը կազմակերպչական պայմաններ ստեղծեցին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը ՀՀ նախագահին ներկայացրել է հանձնաժողովի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հնարավոր ուղղությունները:




























