Բարնաուլում հինգ նորածին երեխա վերակենդանացման բաժանմունք են ընկել գլյուկոզա եւ մագնեզիում ներարկելու պատճառով: Երեխաներից մեկը մահացել է, մնացած չորսը ներարկման հանդեպ այդպիսի տարօրինակ արձագանքի պատճառով գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Բժիշկների խոսքով` տեղի ունեցածը ցնցել է իրենց. Երեխաների վիճակը, ներարկումներից չորս ժամ հետո սկսել է վատանալ: Երեխաների մաշկն անսպասելիորեն սկսել է դեղնա-մանուշակագույն գույն ստանալ: Բոլոր երեխաներն էլ անմիջապես տեղափոխվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ապրիլի 11-ի առավոտյան երեխաներից մեկը մահացել է` թեեւ բժիշկների բոլոր ջանքերին: Երկու երեխա գտնվում են կրիտիկական վիճակում եւ բժիշկները դեռ որեւէ կանխատեսումներ չեն արել, հայտնում է Life News-ը:
Վարկածներից մեկով` ծննդատան աշխատակիցը կարող է սխալված լինել դոզավորման հաշվարկում: Նաեւ, քննիչների խոսքով` պատահածի մեջ կարող են մեղավոր լինել դեղորայքն արտադրողները` պատրաստման ընթացքում սխալներ թույլ տալով:
Ըստ ՌԻԱ Նովոստիի` պատահարից հետո Ալթայ երկրամասի բոլոր բժշկական հաստատություններում արգելել են գլյուկոզայի եւ մագնեզիումի դեղորայք օգտագործել:




























