Ճապոնիայի օդային շարժը վերահսկող վարչության մասնագետներն, այսօր՝ ապրիլի 11-ին, սխալմամբ տեղեկություն են տարածել ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռ արձակելու մասին:

Հողի, ենթակառուցվածքների եւ տրանսպորտի նախարարաության փոխանցմամբ՝ տեղի ժամանակով 16:59-ին, Կյուսյու կղզու Ֆուկոոկա քաղաքի օդային տարածքը հսկող կենտրոնի մասնագետները սխալմամբ հաղորդագրություն են տարածել հետեւյալ բովանդակությամբ. «Հրթիռ է արձակվել, խնդրում ենք ուշադիր լինել»: Տեղեկատվությունն ուղարկվել է երկրում թռիչքներ վերահսկման բոլոր կենտրոններին, բայց 4 րոպե անց ստացվել է պաշտոնական հերքումը: Նախարարությունում ընդգծել են, որ մասնագետների այդ սխալն օդանավերի թռիչքների գրաֆիկի խախտումների չի հանգեցրել:

Ըստ «ՌԻԱ նովոստիի», վերջին երկու օրվա ընթացքում սա արդեն երկրորդ կեղծ ահազանգն է Ճապոնիայում: Նախօրեին ճապոնական մեգապոլիս Իոկոգամայյի վարչակազմը սխալմամբ Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր ԿԺԴՀ-ի կողմից հրթիռ արձակելու մասին, բայց 20 րոպե անց պաշտոնապես հերքել էր տեղեկությունը: