Ջուլիան Ասանժի World Tomorrow շոուն, որը եթեր է հեռարձակվում Russia Today հեռուստաալիքով, New York Festivals փառատոնում արժանացել է «արծաթի»: Ասանժի շոուն նշվել է «Վավերագրական/տեղեկատվական ծրագիր քաղաքականության մասին» կատեգորիայում:

Russia Today-ի իսպաներենով հեռարձակվող Desde la Sombra հաղորդման գլխագիրը «ոսկի» է ստացել լավագույն «պրոմո»-ի համար:

Ռուսական ընկերությունների մի շարք հոլովակներ, այդ վում Առաջին ալիքի Վլադիսլավ Տրետյակի մասին վավերագրական ֆիլմը, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստահաղորդման գովազդը եւ НТВ-ի եղանակի տեսության «արտակարգ» թողարկումը փառատոնում սերտիֆիկատներ են ստացել:

New York Festivals-ում գրան պրին ստացել է Օլիմպիադա-2012-ի բացման արարողության ձայնագրությունը, որը կազմակերպել են NBC-ն եւ BBC-ն:

Wikileaks-ի հիմնադիր Ասանժի շոուի պրեմիերան տեղի է ունեցել 2012-ի ապրիլին, որտեղ նա հարցազրույց է վերցրել «Հըզբոլլահի» առաջնորդ շեյխ Հուսեյն Սայիդ Նասրալլահից: