Փհենյանը դժվար թե կարողանա առաջիկայում իրականացնել ատոմային մարտագլխիկով բալիստիկ հրթիռի մեկնարկը, քանի որ այդպիսին պարզապես չունի: Նման հայտարարությամբ հանդես է եկել Պենտագոնը: «Սխալ կլիներ կարծել, թե ԿԺԴՀ իշխանությունները ընդունակ են փորձարկել, ստեղծել կամ ցուցադրել ատոմային սպառազինություն»,- ասվում է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության զեկույցում, որը մեջբերել է CNN-ը:
Պենտագոնի արձագանքը պատասխանն էր նախկինում նրա իսկ Հետախուզական վարչության զեկույցի, որում ասվում էր, թե հյուսիսկորեական ռեժիմը կարող է ատոմային մարտագլխիկ ստեղծել միջին հեռահարության բալիստիկ հրթիռի համար, հաղորդում է Utro.ru-ն:
Իր կողմից ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Հյուսիսային Կորեային դադարեցնել ահաբեկել ԱՄՆ-ին եւ իր դաշնակիցներին «հանդուգն ատոմային ամբիցիաներով»` նախազգուշացնելով, որ իր վարչակազմը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` պաշտպանելու ամերիկյան քաղաքացիներին, գրում է Time-ը:
Փհենյանի հնարավորություններին կասկածել է անգամ Սեուլը: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը կասկածում է, որ ԿԺԴՀ-ն ատոմային զենք ունի, եւ որը կարող է օգտագործվել բալիստիկ հրթիռի մարտագլխիկի համար, մամուլի ասուլիսում հայտարարել է Հարավային Կորեայի ՊՆ ներկայացուցիչ Կիմ Մին Սոկը:
ԿԺԴՀ-ն պետք է իր պատմության ընթացքում չորրորդ փորձարկումն իրականացներ ապիրիլի 11-ին, սակայն Ճապոնիայի ՊՆ-ն հայտնել էր, որ մեկնարկը չի կայացել:




























