Վենեսուելայում կալանավորվել են կոլումբիացի ահաբեկիչներ, որոնց մոտ զենք ու պայթուցիկներ են հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, նախագահի թեկնածու Նիկոլաս Մադուրոն: «Նրանք եկել են սպանելու»,-ասել է Մադուրոն՝ Կարակասում իր նախընտրական քարոզարշավի ավարտի արարողության ժամանակ:

Նախագահի թեկնածուի խոսքով՝ այդ մարդիկ կապ ունեն Վենեսուելայի աջ ուժերի հետ եւ նախատեսել էին բռնություններ իրականացնել երկրի տարածքում: Ահաբեկիչները, ըստ Մադուրոյի, վենեսուելայի բանակի զինծառայողների հագուստով, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Ավելի վաղ Ազգային ասամբլեայի նախագահ Դոսդադո Կաբելյոն հայտարարել է, որ ընդդիմությունը մտադիր է ապակայունացնել իրավիճակը երկրում, եւ այդ նպատակով օտարերկրյա վարձականներ է ներգրավել, ովքեր պետք է «ռումբեր պայթեցնեն, մահափորձեր կատարեն եւ սաբոտաժ իրականացնեն»,-հաղորդում է Vesti.ru-ն: