Միջազգային ահաբեկչական «Ալ-Կաիդա» խմբավորման թուրքական բջջի անդամները նախատեսել էին պայթեցնել Անկարայում ԱՄՆ դեսպանատունը եւ մահափորձ իրականացնել հայտնի թուրք հեռուստահաղորդավար եւ շոումեն Աջուն Ըլըջալըի եւ Ադնան Օքթարի դեմ։

Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությանը հաջողվել է կոտրել ամիսներ առաջ ահաբեկչական «Ալ-Կաիդա» խմբավորման թուրքական բջջի անդամների մոտից հայտնաբերված 6 համակարգիչների գաղտնագրերը եւ պարզել նրանցում առկա տեղեկատվությունը։

Գաղտնազերված համակարգչի տվյալների բազայում եղել են տեղեկություններ Աջուն Ըլըջալըի եւ Ադնան Օքթարի մասին, նրանց տան եւ աշխատանքի վայրի նկարագրություններն ու արբանյակային լուսանկարները։ Համակարգիչներից մեկում, ըստ տեղեկությունների, ահաբեկիչները թաքցրել են Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան պայթեցման պատրաստության մասին։

Նշվում է, որ Թուրքիայում ձերբակալված Ալ-Կաիդայի 12 անդամներից 2-ը եղել են ադրբեջանցի, 2-ը՝ չեչեն։